«Թրամփի՝ Ռուսաստանի հանդեպ կողմնակալությունը» սարսափեցնում է Ֆինլանդիային և Շվեդիային․ STT
Աշխարհ
Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի առաջին նոր անդամն է, որը մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր պահանջի առնչությամբ՝ իրեն և Շվեդիային դաշինքից հեռացնելու՝ Մոսկվայի հետ Վաշինգտոնի հարաբերությունները բարելավելու համար։
«Թրամփի հակումը դեպի Ռուսաստանի տեսակետը կարող է աննախադեպ չափերի հասնել»,- STT-ին ասել է Ֆինլանդիայի արտաքին հարաբերությունների ինստիտուտի վերլուծաբան Յուսի Լասիլան։
Նա կարծում է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունների շրջանակում կարող է պահանջել ՆԱՏՕ-ից վերադառնալ 1997 թվականի իր սահմաններին, ինչը գործնականում կնշանակի Ֆինլանդիայի և Շվեդիայի բացառումը, որոնք վերջերս են միացել դաշինքին։
«Մենք պետք է պատրաստ լինենք դրան և պահպանենք մեր սառնասրտությունը»,- ընդգծել է փորձագետը։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան պաշտոնապես ընդունվել է ՆԱՏՕ-ի կազմ 2023 թվականի ապրիլին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)