ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների գործարքը Զելենսկու հիմարության մասին է խոսում. Կոլումբիայի նախագահ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեծ սխալ է թույլ տալիս՝ համաձայնելով ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել ուկրաինական հազվագյուտ հողային մետաղների մշակման վերաբերյալ։
Ուկրաինայի նախագահի գործողություններին նման գնահատական է տվել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն սոցիալական X ցանցի իր էջում։
«Զելենսկու հիմարությունն այն է, որ նա իրեն թույլ է տվել մանիպուլյացիայի ենթարկվել արևմտյան եվրոպացիների կողմից, ովքեր չգիտեն, թե ուր են գնում՝ Հիտլերի մոտ, թե դեպի ոչ այլուր», - ասել է Կոլումբիայի առաջնորդը:
Նա նաև «հիմարություն» է անվանել այն հանգամանքը, որ ուկրաինացիները կռվում են սեփական «սլավոն եղբայրների» դեմ, որպեսզի ի վերջո սեփական երկիրը հանձնեն ամերիկացիներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)