39 տարեկանում մահացել է «Բամբասկոտ աղջիկը» ֆիլմի դերասանուհին
Աշխարհ
Ամերիկացի դերասանուհի Միշել Տրախտենբերգը մահացել է 39 տարեկան հասակում։ Լուրը հայտնում է New York Post-ը՝ հղում անելով աղբյուրներին և ոստիկանությանը։
Տրախտենբերգը հայտնի է իր դերերով այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Բաֆֆի՝ վանպիևների սպանողը» և «Բամբասկոտ աղջիկը»:
Պարբերականի տվյալներով՝ Տրախտենբերգի մայրը նրան գտել է չորեքշաբթի առավոտյան ժամը 8-ի սահմաններում Մանհեթենի էլիտար բնակելի համալիրում։ Նշվում է, որ դերասանուհին վերջերս լյարդի փոխպատվաստման էր ենթարկվել։
Մահվան կոնկրետ պատճառը չի նշվում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)