Կադիրովի 17-ամյա որդին դարձել է Արաբական արբիտրաժային դատարանի անդամ
Աշխարհ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ Ադամը, դարձել է արաբական արբիտրաժային դատարանի անդամ,- գրել է հանրապետության ղեկավարը Telegram-ի իր ալիքում։
Համապատասխան վկայականի հանձնումը տեղի է ունեցել Չեչնիայի Հանրապետության ներկայացուցիչների պատվիրակության կազմում Կադիրովի որդու՝ Եգիպտոս կատարած այցի ժամանակ։ Ընդունելությունը տեղի է ունեցել Արաբական արբիտրաժային դատարանի կենտրոնակայանում։
«Այցի նշանակալի արդյունքներից էր Ադամ Կադիրովին արաբական արբիտրաժային դատարանին անդամակցության մշտական վկայականի շնորհումը։ Նա նաև պարգևատրվել է «Լիբիայի պատվավոր հյուր» մեդալով»,- ասվում է գրառման մեջ։
Ինչպես հայտնել է հանրապետության ղեկավարը, այցի նպատակն էր քննարկել տարբեր ոլորտներում ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Բացի այդ, առանցքային դարձան արաբական արբիտրաժային դատարանի իրավասության ներքո գտնվող միջազգային գործընկերության հարցերը։
Արաբական պետությունների լիգայի կարևոր տնտեսական մարմիններից մեկը՝ Արաբական տնտեսական միասնության խորհուրդը, ստեղծվել է 1964 թվականին։ Կենտրոնակայանը գտնվում է Կահիրեում։ 2021 թվականին խորհրդին կից ձևավորվել է Արաբական արբիտրաժային դատարանը՝ հաստատություն, որը լուծում է առևտրային, տնտեսական և ներդրումային վեճերը ինչպես իրավաբանական անձանց միջև, այնպես էլ միջպետական մակարդակով:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)