Ռուսական զորքերը ուկրաինական ԱԹՍ-ների արձակման կայան են ոչնչացրել
Աշխարհ
Ռուսական զորքերը «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի հրթիռային հարվածով ոչնչացրել են Սումիի մարզում քողարկված կամիկաձե անօդաչու թռչող սարքի արձակման կետը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է Gazeta-ն։
Գերատեսչության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Շոստկա գյուղից հյուսիս։ Հարձակման արդյունքում՝ ոչնչացվել են հակառակորդի մի քանի մեքենաներ՝ տեխնիկայով, մոտ 14 հեռահար կամիկաձե անօդաչու թռչող սարք՝ «Կոբրա» տեսակի, և ավելի քան 20 մասնագետի։
Նախօրեին ՌԴ ԶՈւ կործանիչները «Իսկանդեր» հրթիռի միջոցով ոչնչացրել են ուկրաինական S-300PS հակաօդային պաշտպանության հրթիռային կայան։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը թաքնված է եղել Սումի քաղաքի հարավում գտնվող անտառում։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան