Կանադայի իշխանությունները «հակառուսական փակուղու մեջ են». դեսպան
Աշխարհ
Կանադայի իշխանություններն իրենց գցել են «հակառուսական փակուղու մեջ», ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Օտտավայում Ռուսաստանի դեսպան Օլեգ Ստեպանովը։ Այս մասին հայտնում է EADaily-ն։
Դիվանագետին հարցրել են, թե արդյոք կանադացի պաշտոնյաները հրավիրվելու են Մոսկվայում կայանալիք միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին:
«Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարություններին հրավիրվածների ցուցակները գտնվում են Կրեմլի իրավասության ներքո։ Այսօրվա իրականությունն այն է, որ կանադական իշխող դասակարգը, անկախ կուսակցական պատկանելությունից, իրեն գցել է մտավոր հակառուսական փակուղի»,- ասել է դեսպանը։
«Իշխող դասակարգի համար տրամաբանական կլինի, ելնելով Կանադայի ազգային շահերից, բնականոն բարիդրացիական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, որը առաջատար միջուկային տերություն է և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ: Բայց, ցավոք սրտի, ոչ բոլորն են հետևում տրամաբանությանը», - եզրափակել է Ստեփանովը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)