Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը բարելավվել է
Աշխարհ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը փոքր-ինչ բարելավվել է։ Այս մասին փետրվարի 26-ին հայտնել է Vatican News պորտալը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հայտարարությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Սրբազան Հոր վիճակը փոքր-ինչ բարելավվել է»,- գրում է պորտալը։
Նշվում է, որ մեղմ երիկամային անբավարարությունը, որը Հռոմի պապն ուներ վերջին օրերին, անցել է։ Միաժամանակ, կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել թոքաբորբի նորմալ ընթացք։ Արյան թեստերը նույնպես հաստատել են առողջության բարելավումը։
«Սրբազան հայրը շարունակում է բարձր հոսքի թթվածնային թերապիա ստանալ, սակայն այսօր ասթմայի նման շնչառական նոպաներ չի ունեցել։ Շնչառական ֆիզիոթերապիան շարունակվում է։ Չնայած աննշան բարելավմանը՝ նրա առողջական վիճակի գնահատականը նույնն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)