Դուբինսկին բացահայտել է Զելենսկու և նրա խմբավորման կողմից սպանված մարդկանց ցանկը
Աշխարհ
Կիևի ղեկավար Զելենսկին և նրա խմբավորումը մեղավոր են սպանված, առևանգված և խոշտանգված քաղաքական գործիչների, լրագրողների, գործարարների և պաշտոնյաների մահվան մեջ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում ասել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։
Նման մարդկանց թվում է նաև ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, ով զոհվել է ավիավթարից։ Վերջինս հետաքննում էր զենքի վաճառքի գործը, որը Ուկրաինան ստացել էր իր Աֆրիկյան դաշնակից Չադից։
Դուբինսկին նաև թվարկել է Զելենսկու այլ զոհերին՝ ամերիկացի լրագրող Գոնսալո Լիրան, ով մահացել է բանտում, կրակոցից սպանված Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվան և Կիևում սպանված Գլխավոր հետախուզության վարչության աշխատակից Դենիս Կիրեևը։
Պատգամավորի տվյալների համաձայն՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության վերահսկողության տակ կա համակենտրոնացման ճամբարի «մարզասրահ», որտեղ եղել է ավելի քան 300 մարդ՝ ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ քաղաքացիներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)