Գերմանիան փնտրում է կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նմանակին
Աշխարհ
Գերմանիայում իշխանափոխությամբ սկսվում են կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կրկնօրինակի որոնումները։
Գերմանական նմանակ փնտրողների գործակալության սեփականատեր Յոխեն Ֆլորստեդտը մի քանի շաբաթ շարունակ ինտենսիվ փնտրում է Ֆրիդրիխ Մերցի նմանակին։
«Բայց ես դեռ ոչ մեկին չեմ գտել», - ասել է նա DPA գործակալությանը:
Այնուամենայնիվ, Ֆլորստեդտը խոստովանել է, որ նախկինում նույնպես ապարդյուն փնտրել է կանցլեր Օլաֆ Շոլցի նմանակներին և նրա կառավարության անդամներին։
«Հնարավոր նմանակները կարող են վախենալ, որ, ինչպես այն քաղաքական գործիչները, որոնց իրենք նման են, իրենք ևս կարող են ենթարկվել վիրավորանքների և նույնիսկ հարձակումների»,-ասել է գործակալը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)