Կանադայի իշխանությունները «հակառուսական փակուղու մեջ են». դեսպան
Աշխարհ
Կանադայի իշխանություններն իրենց գցել են մտավոր հակառուսական փակուղու մեջ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Օտտավայում Ռուսաստանի դեսպան Օլեգ Ստեպանովը։
Դիվանագետին հարցրել են, թե արդյոք կանադացի պաշտոնյաները կհրավիրվեն Մոսկվայում կայանալիք միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին:
«Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարություններին հրավիրվածների ցուցակները գտնվում են Կրեմլի իրավասության ներքո։ Այսօրվա իրականությունն այն է, որ կանադական իշխող դասակարգը, անկախ կուսակցական պատկանելությունից, իրեն մտցրել է մտավոր հակառուսական փակուղի»,- արձագանքել է դեսպանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)