ՀԱՄԱՍ-ը հայտնել է մնացած պատանդներին ազատ արձակելու պայմանները
Աշխարհ
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ազատ կարձակի մնացած պատանդներին միայն այն դեպքում, եթե հարգվի Իսրայելի հետ հրադադարի համաձայնագիրը, հաղորդում է Reuters-ը:
«ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ մնացած պատանդները կազատվեն միայն այն դեպքում, եթե պահպանվի հրադադարի համաձայնագիրը Իսրայելի հետ, հաղորդում է գործակալությունը՝ վկայակոչելով հայտարարությունը:
Շարժումը հայտնել է նաև համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցություններ սկսելու իր պատրաստակամությունը։
Ավելի վաղ «Ալ Ջազիրան» հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին է հանձնել չորս պատանդների դիերը։ Ավելի ուշ Times of Israel-ը հայտնել է, որ ԿԽՄԿ-ն զոհված պատանդների մարմինները հանձնել է Գազայում իսրայելական ուժերին:
Միաժամանակ, Իսրայելն ազատ է արձակել Եգիպտոս ժամանած մոտ 100 պաղեստինցի բանտարկյալի։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)