Ինչպես է Չինաստանը ԱՄՆ-ի հետ լուծելու առևտրային հարցերը
Աշխարհ
Պեկինն իր պատրաստակամությունն է հայտնել Վաշինգտոնի հետ առևտրատնտեսական խնդիրները լուծել բանակցությունների միջոցով։ Այս մասին ճեպազրույցում ասել է Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հե Յադունը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Չինաստանի հետ նոր առևտրային գործարք կնքելու պատրաստակամության մասին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Չինաստանի առևտրի նախարարությունը կապի մեջ է իր ամերիկացի գործընկերների հետ։ Չինաստանը վճռականորեն դեմ է Միացյալ Նահանգների միակողմանի մաքսատուրքերի միջոցառումներին և հստակ պաշտպանում է իր օրինական իրավունքներն ու շահերը։ Մենք պատրաստ ենք հարցերը լուծել երկխոսության և բանակցությունների միջոցով»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)