Ստամբուլում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները
Աշխարհ
Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները՝ կապված դեսպանատների աշխատանքի հետ։ Հանդիպումը տեւել է 6,5 ժամ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Բանակցություններն ավարտվել են առանց մամուլի համար մեկնաբանությունների։ Երևանի ժամանակով մոտ 17:20-ին ռուսական պատվիրակության մեքենան դուրս է եկել Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրի տարածքից, որտեղ ընթանում էին բանակցությունները։
Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ նշել էր, որ բանակցությունների արդյունքների մասին տեղեկությունը «այսպես թե այնպես կտրամադրվի»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)