Շոյգուն ժամանել է Պեկին
Աշխարհ
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Պեկին՝ հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ, հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Պեկին՝ հանդիպելու Չինաստանի բարձրագույն ղեկավարության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը կտևի մեկ օր։
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել անվտանգության ոլորտում երկկողմ հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։
Անվտանգության խորհուրդը նշել է, որ ռուս-չինական հարաբերությունները ռազմավարական գործընկերային բնույթ են կրում։
Սա Շոյգուի երկրորդ այցն է Չինաստան վերջին երեք ամսվա ընթացքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)