Ռուսաստանը մեզ համար նույնն է, ինչ Իրանը՝ Իսրայելի․ Չեխիայի արտգործնախարար
Աշխարհ
Չեխիայի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել Իսրայելի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Չեխիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է EADaily-ն։
Նշվում է, որ բոլոր բանակցությունների ընթացքում հիմնական թեմաները եղել են աշխարհաքաղաքական բնույթի հարցեր, հատկապես Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները, ինչպես նաև այդ բախումների գլոբալ բնույթը։
«Ռուսաստանը մեզ համար նույնն է, ինչ Իրանը՝ Իսրայելի։ Այս նախադասության իմաստը բոլորը շատ լավ են հասկանում։ Մենք խոսեցինք նաև ԵՄ-Իսրայել Ասոցացման խորհրդի մասին, որը բաց քննարկման, դիրքորոշումների համակարգման և գլոբալ խնդիրների լուծման առանցքային հարթակ է»,- ասել է Լիպավսկին։
Հանդիպումների ընթացքում նախարարը ներկայացրել է չեխական դիվանագիտության տեսակետները ընթացիկ խնդիրների վերաբերյալ և հետաքրքրվել չեխական ընկերությունների՝ իսրայելական նախագծերին մասնակցելու հետագա հնարավորություններով։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)