Հայտնի են նոր մանրամասներ Ստամբուլում կայացած ռուս-ամերիկյան բանակցություններից
Աշխարհ
Կառուցողական քննարկման ընթացքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները մատնանշել են դիվանագիտական առաքելությունների աշխատանքը կայունացնելու առաջին քայլերը։ Այս մասին փետրվարի 28-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, գրում է EADaily-ն։
Նշվում է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է բանկային և պայմանագրային ծառայությունների հասանելիությամբ, ինչպես նաև Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան անձնակազմի կայուն աշխատանքի պահպանման անհրաժեշտությամբ:
«ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի և Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կուլտերը, իսկ ռուսական պատվիրակությունը՝ ԱԳՆ Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն, դեսպան Ալեքսանդր Դարչիևը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Երկու երկրների ներկայացուցիչները նույնպես պայմանավորվել են առաջիկայում նոր հանդիպում անցկացնել։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)