Չինաստանը և Ռուսաստանը զարգացնում են բարձր մակարդակի ռազմավարական գործընկերություն. Չինաստանի ԱԳՆ
Աշխարհ
Չինաստան-Ռուսաստան համապարփակ ռազմավարական գործընկերությունը առաջընթաց է ապրում բարձր մակարդակով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի ընթացիկ այցը Պեկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չինաստանը և Ռուսաստանը նոր դարաշրջանում համապարփակ ռազմավարական գործընկերություն առաջ տանող գործընկերներ են: Մենք հետևողականորեն պահպանում ենք սերտ համագործակցությունը բարձր մակարդակով»,- ասել է դիվանագետը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)