Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից հետո «կաղ բադ» Սանդուն կլքի պաշտոնը․ Դոդոն
Աշխարհ
Մոլդովայի խորհրդարանի ընտրությունները կարող են տեղի ունենալ արդեն այս տարվա հուլիսին, որին կհաջորդեն արտահերթ նախագահական ընտրություններ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է երկրի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը։
Քաղաքական գործչի կարծիքով՝ ներկայիս կառավարությունը շտապելու է, քանի որ նախագահական «Գործողություն և համերաշխություն» կուսակցության իշխող ռեժիմի վարկանիշը արագորեն ընկնում է, բայց դա չի փրկի նրանց, ինչպես նաև Սանդուին, որին նա «կաղ բադ» է անվանել՝ առանց խորհրդարանական մեծամասնության աջակցության։
«Կարծում եմ, որ Մոլդովայի ներկայիս կառավարությունն արդեն ափսոսում է, որ անցած տարեվերջին կամ այս տարվա սկզբին արտահերթ խորհրդարանական ընտրություններ չանցկացրեց։ Կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, ընտրություններն ավելի վաղ կլինեն։ Դրանք աշնանը չեն լինի: Կարծում եմ՝ պատրաստվում են հուլիսին կայանալիք ընտրություններին։ Ամենայն հավանականությամբ, Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հուլիսի 26-27-ը։ Նախընտրական քարոզարշավը գործնականում արդեն սկսվել է»,- նշել է նախկին նախագահը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)