Լեհաստանը հորդորել է Ուկրաինային մեծ հույսեր չկապել ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ
Աշխարհ
Լեհաստանի Սեյմի փոխնախագահ Քշիշտոֆ Բոսակը կոչ է արել Ուկրաինային մեծ հույսեր չկապել ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ և նշել, որ Եվրոպան և ԱՄՆ-ն դժվար թե իրենց զորքերը ուղարկեն հանրապետության տարածք։ Նրա խոսքերը մեջբերում է Do Rzeczy պորտալը։
Նա ընդգծել է, որ Վոլոդիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն ոչ մի կերպ չի ազդի այդ հարցերի առաջընթացի վրա։ Բոսակը հիշեցրել է, որ այս հարցում դեմոկրատների և հանրապետականների միջև հազվադեպ կոնսենսուս կա։
Նրա կարծիքով, պետք չէ ակնկալել, որ մոտ ապագայում խաղաղ համաձայնագիր կստորագրվի, քանի որ այդ գործընթացը «կարող է տևել ամիսներ և նույնիսկ տարիներ»։ «Ով հասկանում է դիվանագիտությունը և պաշտպանական քաղաքականությունը, դա հասկանում է»,-նշել է Բոսակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)