Ռուսաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերսկսման հնարավորությունը
Աշխարհ
Ռուսաստանն ամերիկյան կողմին առաջարկել է դիտարկել ուղիղ ավիափոխադրումների վերսկսման հնարավորությունը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սոնատա Կուլտերի միջև բանակցություններից հետո։
Ինչպես նշել են ԱԳՆ-ից, քննարկումները եղել են բովանդակալից և գործնական։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ ուղիղ օդային հաղորդակցությունը վերականգնելու առաջարկը ուրվագծվել է «կոնկրետ ծրագրերում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)