Զինադադարի հաստատումից հետո Լիբանանում մահացել է ավելի քան 300 երեխա
Աշխարհ
Նոյեմբերին հրադադարի հաստատումից հետո Լիբանանում ավելի քան 300 երեխա է սպանվել և 1500-ը վիրավորվել, Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Էթի Հիգինսը, գրում է Euromedia24-ը։
«Լիբանանում մարտերը կտրուկ սրվեցին 2024 թվականի սեպտեմբերին 11 ամիս տևած անդրսահմանային հարձակումներից հետո: Նոյեմբերին հրադադարի հաստատումից հետո ավելի քան 310 երեխա է զոհվել, ավելի քան 1500-ը վիրավորվել է», - ասաց նա:
2024 թվականի նոյեմբերի վերջին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ Լիբանանի և Իսրայելի միջև 60 օր ժամկետով հրադադարի պայմանագիր է կնքվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)