Շոլցը Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հրավերով, կմասնակցի կիրակի Լոնդոնում Ուկրաինայի հարցով հանդիպմանը, ուրբաթ օրը հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը, գրում է Euromedia24-ը։
Ավելի վաղ Սթարմերը հայտնել էր, որ 18 երկրների ներկայացուցիչներ կմասնակցեն Մեծ Բրիտանիայում նախատեսված Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին։
«Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 2-ին կմեկնի Լոնդոն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հրավերով»,-ասել է Հեբեստրեյթը լրագրողներին նախարարների կաբինետի ճեպազրույցի ժամանակ:
Կառավարության խոսնակը նշել է, որ հրավիրված են եղել նաև եվրոպական այլ պետությունների և կառավարությունների ղեկավարներ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)