Սերբիայի փոխվարչապետը մեկնաբանում է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը
Աշխարհ
Սերբիան չափազանց փոքր պետություն է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու համար, «Իզվեստիա»-ին ասել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նման որոշում կարող է կայացվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությամբ։
«Մենք երբեք դա չենք անի առանց բոլոր կողմերի նախնական համաձայնության, առանց ՄԱԿ-ի և այլոց»,- նշել է Վուլինը։
Նա հավելել է, որ, հաշվի առնելով Սերբիայի չափերը, «մեզնից շատ ավելի լավ թեկնածուներ կան»:
Փետրվարի 26-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահներ տեղակայելու տարբերակներ չի դիտարկում։ Նրա խոսքով, եվրոպական երկրների կողմից պարտադրված մոտեցումն ուղղված է Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու փորձերը կանխելուն։
Թարգմանությունը՝ Lurer.com=ի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)