Ռուսաստանի մասին Թրամփի հայտարարությունները ՆԱՏՕ-ին «փակուղի են մտցրել»
Աշխարհ
ՆԱՏՕ-ի անդամ երկրների դիվանագետները հարց են ուղղել՝ արդյոք անհրաժեշտ է ավելացնել պաշտպանական ծախսերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այլ ամերիկացի պաշտոնյաների՝ Ռուսաստանի նկատմամբ մոտեցման փոփոխությունից հետո: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Թրամփի և Պուտինի շփման բաց լինելը և ԱՄՆ որոշ պաշտոնյաների վերջին դրական հայտարարությունները կասկածներ են առաջացրել ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի դաշնակիցների շրջանում: Հարցն այն է՝ ինչու նրանք պետք է ՀՆԱ-ի 5 տոկոսը ծախսեն իրենց պաշտպանական բյուջեների վրա, Եթե Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում», - ՆԱՏՕ-ի դիվանագետների խոսքերն է փոխանցում գործակալությունը։
Միևնույն ժամանակ, նյութի հեղինակները նշում են, որ եվրոպական երկրները և Կանադան «այնուամենայնիվ մտադիր են ավելի շատ գումար ծախսել» սեփական պաշտպանության և Ուկրաինային օգնությունը շարունակելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)