ԱՄՆ-ը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակներում 3 անձ է ներառել
Աշխարհ
ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի պատժամիջոցների ցանկում (ՍԴԳՏ) ներառել է Ռուսաստանի չորս քաղաքացիների և ռուսական երեք ընկերությունների: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած թարմացված ցանկում։
Պատժամիջոցների տակ են հայտնվել Յուրի Բելյակովը, Վյաչեսլավ Վիդանովը և Սոհրաբ Գայրատը, ով Ռուսաստանի և Աֆղանստանի քաղաքացիություն ունի: Ցանկում ընդգրկված են նաև «Էդիսոն» ՍՊԸ-ն, «Կոլիբրի Գրուպ» ՍՊԸ-ն և «Սքայ ֆրեյմ» ՍՊԸ-ն:
Հիշեցնենք, որ Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը և նրա դեմոկրատ գործընկեր Ռիչարդ Բլումենթալը ներկայացրել են օրինագիծ, որը նախատեսում է առաջնային և երկրորդային պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան չհամաձայնի Ուկրաինայի հետ հրադադարին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)