Amazon-ը TikTok-ը գնելու առաջարկ է արել
Աշխարհ
Ամերիկյան Amazon ընկերությունը պաշտոնական առաջարկ է ուղարկել TikTok սոցիալական ցանցի ամերիկյան ակտիվները գնելու համար։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Համապատասխան մտադրությամբ նամակ է հասցեագրվել ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսին և Առևտրի նախարար Հովարդ Լութնիկին։
Նշվում է, որ չնայած բանակցողները լուրջ չեն վերաբերվում Amazon-ի առաջարկին, բայց այս պահին ընկերությունը շարունակում է մնալ TikTok-ի ամենամեծ պոտենցիալ գնորդը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ հարթակի արգելափակումն անհրաժեշտություն չի լինի, և որ այն վաճառելու գործարքը դեռևս տեղի կունենա։ 2025 թվականի հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո նա գործադիր հրաման է ստորագրել, որով ժամանակավորապես հետաձգվում է TikTok-ի արգելքը ԱՄՆ-ում մինչև ապրիլի 5-ը:
