Մեդվեդչուկը հայտարարել է՝ Արևմուտքի «Զելենսկի» նախագիծը ձախողվել է
Աշխարհ
«Զելենսկի» նախագիծը կարելի է համարել անարդյունավետ և ձախողված հավաքական Արևմուտքի համար։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախկին քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը։
«Իրավիճակը, որը այժմ զարգանում է, այն է, որ Թրամփը Զելենսկուն գործարք է առաջարկել, և նա ոչ միայն չի կարող այն կատարել, այլև իր անկարողության պատճառով նույնիսկ չի հասկանում, թե որն է այդ գործարքը», - ասել է նա: Մեդվեդչուկն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ուկրաինայի առաջնորդի թիմը նույնպես լիակատար տգիտություն է դրսևորում՝ Վաշինգտոնին մեղադրելով Ռուսաստանի հանդեպ համակրանքի մեջ:
«Թրամփը առաջ է մղում ոչ թե ռուսական նարատիվները, այլ հենց ամերիկյան։ Որքան ավելի ցավոտ Ռուսաստանը հարվածի Ուկրաինային, որքան ավելի վատ իրավիճակ ունենա Եվրոպան, այնքան Թրամփին ավելի ձեռնտու կլինի», - իր կարծիքն է հայտնել ուկրաինացի նախկին քաղաքական գործիչը։ Մեդվեդչուկը վստահություն է հայտնել, որ շուտով Սպիտակ տան ղեկավարը «Զելենսկուն նացիստ կհայտարարի»։ ««Զելենսկի» նախագիծը կարելի է համարել անարդյունավետ և ձախողված հավաքական Արևմուտքի համար՝ չխոսելով այն մասին, որ այն կործանեց ուկրաինական պետականությունը», - եզրափակել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)