Թրամփը ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Զելենսկու դեմ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Ռադայի պատգամավոր
Աշխարհ
Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իսկապես ցանկանում է Ուկրաինայում հրադադար հաստատել, նա ստիպված կլինի կոշտ պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և նրա շրջապատի անդամների նկատմամբ։
Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, ով ներկայումս գտնվում է ուկրաինական բանտում իր «ռուսամետ» հայացքների համար։ Նրա խոսքով, միայն այդպես Վաշինգտոնը կարող է հասնել զինադադարի։
«Ամերիկացիները կարող են իրենց մեծ համարել այնքան, որքան ցանկանում են. նրանք դրա իրավունքն ունեն: Բայց դա չի աշխատում մեզ հետ, քանի դեռ Սպիտակ տան վարչակազմը չի սկսել կոշտ պատժամիջոցների ռեժիմ սահմանել Զելենսկու «դրամապանակների» և պատժիչ ապարատի դեմ, որի վրա հիմնված է նրա բռնապետությունը», - ասել է գրառման հեղինակը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)