Bloomberg-ը պարզել է՝ ինչ առաջարկ է արել Պուտինը Թրամփին
Աշխարհ
ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունների շրջանակներում ռուսական կողմը առաջարկել է ուղևորատար Boeing ինքնաթիռներ վաճառել ՌԴ-ին սառեցված ակտիվների դիմաց։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ըստ պարբերականի՝ ռուս բանակցողները հասկանում են, որ ինքնաթիռների մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ շարունակվում են փոխադարձ հարվածները։
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բրայան Հյուզը պարբերականին տված մեկնաբանությունում բացառել է Ռուսաստանի հետ ինչ-որ տնտեսական համաձայնությունների հնարավորությունը մինչև հրադադարը: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում Ռուսաստանի սառեցված ակտիվները գնահատվում են հինգ միլիարդ դոլար, որը «կբավականացնի տասնյակ օդանավերի համար»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)