Մերցի ուկրաինական պլանը սրել է տարաձայնությունները Գերմանիայի ներսում
Աշխարհ
Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ Ուկրաինայի վերաբերյալ պլանը սրել է Գերմանիայի ներսում տարաձայնությունները: Այս մասին գրում է Bloomberg-ը։
«Մերցը բացասական արձագանք է առաջացրել կոալիցիոն իր պոտենցիալ գործընկերների կողմից՝ առաջարկելով, որ Գերմանիան իր ղեկավարությամբ Ուկրաինային տրամադրի Taurus հեռահար թեւավոր հրթիռներ»,- ասվում է հոդվածում։
Բացի այդ, գործակալությունը հայտնում է, որ կողմերը վիճում են կոալիցիոն համաձայնագրի առանցքային տարրերի շուրջ, այդ թվում՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար հարկերի կրճատման շուրջ։
«Հրթիռների շուրջ վեճը վերջին նշանն էր այն բանի, որ ձախ կենտրոնամետ և պահպանողական կուսակցությունները չեն կարող հեշտությամբ հարթել իրենց տարաձայնությունները»,- նշում է հրատարակությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)