Ռուբիոն և Ուիթքոֆը Փարիզում են՝ քննարկելու Ուկրաինայի հարցով Թրամփի ծրագիրը
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ապրիլի 16-18-ը կժամանեն Փարիզ, որտեղ եվրոպացի գործընկերների հետ կքննարկեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և դեսպան Սթիվ Ուիթքոֆը ապրիլի 16-18-ը կմեկնեն Փարիզ՝ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու նպատակով նախագահ Թրամփի նախաձեռնության հարցերով եվրոպացի գործընկերների հետ բանակցելու», - ասվում է Բրյուսի հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)