ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Թեհրանում է
Աշխարհ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այցով ժամանել է Թեհրան, որտեղ մի շարք հանդիպումներ և բանակցություններ կանցկացնի իրանցի պաշտոնյաների հետ։ Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի նախորդ այցը տեղի է ունեցել 2024 թվականի նոյեմբերին։ Սպասվում է, որ նոր այցի ընթացքում Գրոսին կհանդիպի Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և իրանական Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)