Պուտինը մեկնաբանել է Գազայից պատանդների ազատ արձակումը
Աշխարհ
Գազայի հատվածում պատանդառված ռուսաստանցիների վերադարձը հայրենիք հնարավոր է դարձել պաղեստինցի ժողովրդի հետ Ռուսաստանի բազմամյա հարաբերությունների շնորհիվ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անցած փետրվարին գերությունից ազատված Ալեքսանդր Տրուֆանովի հետ հանդիպման ժամանակ։
«Այն, որ Ձեզ հաջողվեց ազատության մեջ հայտնվել, արդյունք է այն բանի, որ Ռուսաստանը կայուն բազմամյա հարաբերություններ ունի պաղեստինցի ժողովրդի, նրա ներկայացուցիչների, ամենատարբեր կազմակերպությունների հետ», - պարզաբանել է Ռուսաստանի ղեկավարը:
«Եվ, կարծում եմ, պետք է շնորհակալություն հայտնել ՀԱՄԱՍ - ի ղեկավարությանը, քաղաքական թևին այն բանի համար, որ նրանք մեզ ընդառաջ գնացին և կատարեցին այս արարքը, հումանիտար ակտը, ձեզ ազատեցին», - հավելել Է Պուտինը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)