Իսրայելը պետք է և կարող է հարված հասցնել Իրանին․ Իսրայելի քաղաքական գործիչ
Աշխարհ
Իսրայելի ընդդիմադիր «Ազգային միասնություն կուսակցության» առաջնորդ Բենի Գանցն արձագանքել է այն տեղեկությանը, որ Իսրայելը հետաձգել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու ծրագիրը և ընտրել դիվանագիտությունը, հաղորդում Է Times of Israel-ը:
«Իրանական ռեժիմը ժամանակ ձգելու վարպետ է։ Իսրայելի պետությունը պետք է և կարող է վերացնել Իրանի կողմից միջուկային ներուժի ստեղծման հեռանկարը», - գրել Է նա X-ի անգլերեն տարբերակում:
Ըստ բնագրի՝ Գանցն ուղղակիորեն հայտարարել է, որ Իսրայելը «պետք է և կարող է հարված հասցնել Իրանին»։ «Եկել է ԱՄՆ-ի հետ Մերձավոր Արևելքում իրավիճակը փոխելու ժամանակը», - հավելել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)