Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը 

Մեզանում զարգացել ու զարգանում է ոհմակի մշակույթը, ցավոք սրտի. Քաղաքական վերլուծաբան

Բլոգոսֆերա

«Մի քանի օր առաջ Էջմիածնում մի քանի հոգով դաժանորեն ծեծել ու սպանել են 22-ամյա երիտասարդի: Այսօր լուր եմ կարդում, որ Լոռիում են մի քանի հոգով դաժանորեն ծեծել ու սպանել 29-ամյա երիտասարդի: Դե, Նոր Նորքի «թաղապետարանում» խմբակային հարձակումը ուղիղ եթերում տեսել են թերեւս բոլորը: Երբ այդ օրերին գրեցի, թե տղամարդկությունը որպես արժեք, վերացվել է վաղուց, շատ հարգարժան օգտատերեր բազմիմաստ հարց տվեցին՝ ո՞րն է դա»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա մանրամասնում է.

«Հարցի իհարկե ունի շատ տողատակեր, մինչեւ անգամ խոհափիլիսոփայական զրույցների: Անկեղծ ասեմ, դրա հավեսը եւ նույնիսկ կարողությունն էլ չունեմ: Բայց թերեւս մի քիչ պարզ անդրադարձ արժե: Տղամարդկությունը այն է, որ խմբով չեն հարձակվում մեկի վրա: Հիմա կասեն՝ «այսինքն կանայք հարձակվում ե՞ն, դա «օքեյ ա»»:

Իհարկե ոչ: Ներեցեք, չարժե «սեռերի իրավահավասարության» հարցը հասցնել մանիակալ աստիճանների:

Պարզապես, տղամարդիկ, այո, երբեմն հարաբերություններ պարզում են ֆիզիկական ուժի գործադրմամբ: Դա բնորոշ է արական սեռին, ընդ որում բնության այսպես ասած ուժային բալանսից բխող «բնորոշությամբ»: Եվ տղամարդկությունը որպես արժեք այն է, երբ ուժի գործադրումը լինում է արժեքային ու մտածողական այնպիսի շրջանակում, որ ըստ էության հավասարազոր է դառնում արժանապատվության գործադրմանը:

Այո, մենք իհարկե բոլորս երազում ենք ապրել իդեալական աշխարհում, բայց ցավոք սրտի շարունակում ենք մեր գոյությունը մի աշխարհում, որտեղ լինում են իրավիճակներ, երբ հնարավոր չի լինում խուսափել ուժի բանեցումից:

Բայց, այդ պարագայում՝ ուժի եւ արժանապատվության համաչափ գործադրման շնորհիվ է ձեւավորվում տղամարդկությունը որպես արժեք: Երբ հնարավոր չլինելով խուսափել, այդուհանդերձ մարդը չի վերածվում վայրենու՝ թե ինքն իր, թե դիմացինի հանդեպ:

Իսկ երբ խմբով, երբեմն պարզապես ոհմակով հարձակվում են մեկի կամ երկուսի վրա, դա ոչ մի կապ չունի թե ուժի, թե արժանապատվության հետ:

Մինչդեռ դա մի երեւույթ է, որ այսօր տարածված է լայնորեն: Ավելին, բացի այն, որ կարող են խմբով հարձակվել մեկի վրա, հետո կարող են այդ նույն խմբով հավաքվել ու գլուխ գովել ավելի լայն շրջապատում:

Ուժն էլ մշակույթ է: Արհեստական ստերիլությամբ պետք չէ ապրել: Եվ հետեւաբար հանրությունների առաջ կանգնող մշակութային կարեւոր խնդիրներից մեկը ոչ թե ուժի բացառումն է, այլ ուժի մշակույթի ձեւավորումը: Եվ հանրությունները ուժեղ են ըստ էության հենց դրանով՝ ոչ թե ուժը բացառելով, այլ ձեւավորելով ուժի մշակույթը, երբ այն դառնում է թե սեփական, թե դիմացի անձի հանդեպ արժանապատվության հետ նույնական:

Մեզանում զարգացել ու զարգանում է ոհմակի մշակույթը, ցավոք սրտի: Եվ սա ոչ միայն ֆիզիկական ուժի, այլ նաեւ հասարակական հարաբերությունների տեսանկյունից: «Ոհմակ», «թայֆա», որի անդամին կարող է սիրալիր ներվել որեւէ միտք, որի համար նույն մարդիկ կհոշոտեն շրջանակից դուրս որեւէ անծանոթի:

Սա համալիր է, որ ճյուղավորված ու տրանսֆորմացված է բազմապրոֆիլ ու բազմամակարդակ, եւ որը ֆիզիկական ուժի մակարդակում ավելի ու ավելի հաճախ է բերում վայրենության ու ողբերգության:

Ոչ թե ուժի բացառում, այլ ուժի մշակույթի ձեւավորում: Իմ սուբյեկտիվ գնահատմամբ, այս լուրջ խնդրի առաջ ենք մենք որպես հանրային օրգանիզմ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասին
Ամենադիտված