Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
Քաղաքական
Մայիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի գրասենյակում մասնակցել ենք Նախաձեռնող խմբի նիստին։ Այս մասին գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը:
«Գործընկերոջս՝ Արուսյակ Մանավազյանի, Առողջապահության նախարար՝ Անահիտ Ավանեսյանի և Լոռու մարզպետ՝ Արամ Ղազարյանի հետ պատասխանել ենք կուսակցականների՝ ներքին և արտաքին մարտահրավերներին վերաբերող հարցերին»,- սոցցանցի էջում գրել է պատգամավորը։
