ՄԻՊ-ն այցելել է Բերդ խոշորացված համայնք, ծանոթացել է առկա հիմնահարցերին
Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն՝ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 16-ին աշխատանքային այց է իրականացրել Տավուշի մարզ։
Այցի նպատակն է եղել տեղում գնահատել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և ծանոթանալ առկա հիմնահարցերին։
Հաղորդվում է, որ այցի շրջանակում Պաշտպանն այցելել է Բերդ խոշորացված համայնք, որտեղ հանդիպումներ է ունեցել համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների, ինչպես նաև քաղաքացիների հետ։
Նշվում է, որ Պաշտպանն այցելել է նաև Բերդի զինվորական հոսպիտալ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն