Հազվագյուտ երևույթ՝ Հյուսիսային Ամերիկայի գիշերային երկնքում (տեսանյութ)
ՏեսանյութերՄայիսի 17-ի գիշերը Հյուսիսային Ամերիկայի գիշերային երկնքում գեոմագնիսական փոթորկի ժամանակ հայտնվել է «Սթիվ» հազվագյուտ երևույթը, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Սթիվը մթնոլորտային երևույթ է, որը երկնքում երևում է որպես երկար, պայծառ շերտ։ Լուսավորված շերտը ունի 25-30 կմ լայնություն և 100-ից 1000 կիլոմետր երկարություն։
Լույսի առաջացման առաջարկվող մեխանիզմներից մեկն այն է, որ գրգռված ազոտը քայքայվում է և ռեակցիայի մեջ է մտնում թթվածնի հետ՝ առաջացնելով լուսարձակող ազոտի օքսիդ։ Էրիկ Դոնովանի կողմից Swarm արբանյակի տվյալների վերլուծության համաձայն, երևույթը առաջացել է 25 կիլոմետր երկարությամբ տաք գազի ժապավենից, որի ջերմաստիճանը 3000 °C է, որը գտնվում է 300 կմ բարձրության վրա և շարժվում է դեպի արևմուտք 6 կմ/վ արագությամբ (համեմատության համար՝ ժապավենից դուրս արագությունը 10 մ/վ է)»,– գրել է նա:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)