Փաշինյանը Տիրանայում հանդիպել է Տիխանովսկայայի հետ
Քաղաքական
Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին։ X-ում գրել է բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան։
«Հայաստանին հաջողություն եմ մաղթում դեպի եվրոպական ապագա տանող ճանապարհին։ Այսօր, առավել քան երբևէ, Եվրոպային պետք է արդար, ազատ և անկախ Հայաստան։ Շնորհակալություն ձեր համերաշխության և սկզբունքային դիրքորոշման համար»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին