Էմմա Պալյանը «նպատակահարմար» չգտավ ընդունել Էդգար Ղազարյանին
Քաղաքական
Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը կրկին ԱԺ-ում է՝ քաղաքացիների ընդունելության շրջանակներում հանդիպելու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։ Քննարկման թեման վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Քաղաքացիների ընդունելության ու դիմումների բաժնի պետը փոխանցեց, որ հանձնաժողովի անդամ Էմմա Պալյանը նպատակահարմար չի գտնում նրան ընդունելու:
«Միայն ձեզ չենք ընդունում, քաղաքացիները կարող են ներս մտնել: Մնացածը՝ գրավոր հարցում ուղարկեք, ձեզ կպատասխանեն»,- դիմելով Ղազարյանին՝ ասաց աշխատակցուհին:
Լրագրողների հետ զրույցում Ղազարյանը նշեց, որ սա ուղղորդված մոտեցում է. «Տուն վերադառնալուց հետո հաղորդում Գլխավոր դատախազին՝ Էմմա Պալյանի մասով, անպայման լինելու է»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)