Գերիների փոխանակումը Թրամփի հաղթանակն է․ Սպիտակ տուն
ԱՄՆ
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Թամմի Բրյուսը ռուս-ուկրաինական գերիների լայնածավալ փոխանակման մասին պայմանավորվածությունն անվանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը: Գրում է ЕЖ Telegram ալիքը։
«Թուրքիայում տեղի է ունեցել զրույց, որը հանգեցրել է գերիների փոխանակման համաձայնագրի՝ յուրաքանչյուր կողմից 1000-ական մարդ։ Սա, անշուշտ, մարդասիրական քայլ է, որն այլ պայմաններում դժվար թե տեղի ունենար», - հայտարարել է նա։
Բրյուսի խոսքով՝ Ուկրաինայի ԱԳ նախարարը դա Դոնալդ Թրամփի հաղթանակն է անվանել: Նա հավելել է, որ ամեն օր, երբ նման բանակցություններ են վարվում այնպիսի առաջնորդի հետ, ինչպիսին Թրամփն է՝ «վճռական և հայտնի արդյունքների հասնելու իր ունակությամբ, դա կողմերին մոտեցնում է խաղաղությանը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)