Անծանոթ տղամարդը մոտեցել է դպրոցից տուն վերադարձող 9–ամյա աղջկան՝ ցանկություն հայտնելով ուղեկցել տուն
Հասարակություն
Մայիսի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում գործող հիմնական դպրոցից տուն գնալու ժամանակ 9-ամյա աղջկան է մոտեցել անհայտ քաղաքացի, ներկայացել որպես նրա հոր ընկեր և ցանկություն հայտնել ուղեկցել տուն։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեխայի հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան չի հավատացել այդ տղամարդուն և ճանապարհը շարունակելով հեռացել է։ Ոստիկաները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ տղամարդու ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)