Մենք ցուցակ ենք տալիս. ՔՊ-ական Դավիթ Կարապետյանը չընդունեց Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
ՔաղաքականՀասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ԱԺ-ում էր՝ քաղաքացիների ընդունելության շրջանակներում հանդիպելու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։ Քննարկման թեման վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենթի) գործընթացն էր։ Սակայն քաղաքացիների ընդունելության և դիմումների բաժնի պետը փոխանցեց, որ հանձնաժողովի անդամ Դավիթ Կարապետյանը նպատակահարմար չի գտնում ընդունել նրան։
«Այս քանի օրերից արդեն պարզ է, որ ոնց որ թե ՔՊ-ի կողմից միասնական որոշում է կայացված, որպեսզի խուսափեն ինձ հետ հանդիպելուց։ Իրենք վախենում են խոսքից և փաստարկներից»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ղազարյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)