Թրամփը դադարել է հիշատակել Իլոն Մասկին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարել է Իլոն Մասկի մասին հիշատակումները սոցիալական ցանցերում և ճեպազրույցների ժամանակ։ Այս մասին գրում է Politico-ն։
Այսպես, փետրվարին և մարտին քաղաքական գործիչը շաբաթական առնվազն չորս անգամ իր Thruth Social աքաունթում հիշատակում էր գործարարին։ Ապրիլի սկզբից ընդհանրապես հիշատակումներ չեն եղել։ «Մասկը կարծես անհետացել է ԱՄՆ դաշնային օրակարգից»,-ասվում է հոդվածում։
Մասկի ներկայության կրճատումը, այդ թվում՝ Սպիտակ տանը, կարող է քաղաքական օգուտներ ունենալ Հանրապետական կուսակցության համար։ Ամերիկացի քաղաքացիների հարցումները ցույց են տվել, որ գործարարը դառնում է ոչ պոպուլյար՝ շատ ավելի ոչ պոպուլյար, քան Թրամփը:
«Մարդիկ ատում են նրան: Նա գնում է Վիսկոնսին՝ մտածելով, որ կարող է գնել մարդկանց ձայները, պանրի գլխարկ է դնում, իրեն պահում է իննամյա երեխայի պես։ Դա չի աշխատում: Դա վիրավորական է մարդկանց համար», - ասել է հանրապետական անանուն պաշտոնյան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)