«Երկարաժամկետ բացասական ազդեցություն՝ տնտեսության վրա»․ տնտեսագետը՝ ՀԷՑ–ի ազգայնացման մասին
Բլոգոսֆերա
Քաղաքական և կարճաժամկետ անձնական նպատակներից ելնելով` չի կարելի ՀԷՑ-ի ազգայնացման ուղղված հայտարարություններ անել. էլեկտրամատակարարման ոլորտի ամենափոքր ճգնաժամը երկարաժամկետ բացասական ազդեցություն է թողնելու տնտեսության վրա: Այս մասին գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ նշելով․
«Ուշքի եկեք, առանց հասկանալու մի' քանդեք տնտեսությունը, դրա փլատակների տակը առաջին հերթին շարքային քաղաքացիներն են մնալու, մի' փորձեք չհիմնավորված գործողությունները արդարացնել պոպուլիզմով, եթե էլեկտրաէներգիայի սակագինը կարող էիք իջեցնել, ապա դա անելու համար 7 տարի ունեիք: Ձեր իշխանության օրոք էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել է միջինում 4,7 ՀՀ դրամով, և այդ թանկացումը հիմնականում կապված չի եղել ՀԷՑ-ի հետ, այլ կառավարության ստանձնած պարտավորությունները մարելու համար է եղել»:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան