«Մեր ընտանիքը միշտ եղել է իր ժողովրդի կողքին»․ Սամվել Կարապետյանի դուստրը ՔԿ շենքի մոտ հավաքվելու կոչ է անում
Հասարակություն
Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուրին, ով հիմա մեզ հետ է, մեր ընտանիքի կողքին։ Աջակցության խոսքերի, հավատքի, մեր ազգի ընդհանուր սկզբունքների համար։ Սա իսկապես կարևոր է։ Այս մասին Ինստագրամի իր էջում գրել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դուստրը։
«Բայց այսօր միայն խոսքեր չեն պետք։
Մեր ընտանիքը միշտ եղել է իր ժողովրդի կողքին։ Երկրի համար ամենադժվար պահերին մենք պաշտպանել և սատարել ենք արդարությունը։
Մենք սպասում ենք հորս բոլոր կողմնակիցներին Մազմանյան փողոցի 5 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի շենքի մոտ։
Թող բոլորը տեսնեն՝ նա միայնակ չէ։ Մենք մենակ չենք։
Հիմա ոչ միայն մեր ճակատագիրն է որոշվում»,– գրել է Տաթևիկ Կարապետյանը՝ նշելով, որ այժմ այն ամենը, ինչին մենք սրբորեն հավատացել ենք դարեր շարունակ, ամրության փորձություն է անցնում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)