Փաշինյանը պետք է գնա հանգստանալու, 7 տարի տանջվում է․ Արթուր Խաչատրյան
Քաղաքական
Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞րն էր իշխանություն զավթելու Սամվել Կարապետյանի հրապարակային կոչը. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Արդյո՞ք այդ հայտարարության մեջ իշխանություն զավթելու կոչ կար, արդո՞ք սահմանադրական կարգի տապալման կոչ կար։ Ընդդիմադիր ուժերն էլ ասում են՝ պետք է Նիկոլ Փաշինյանը գնա հանգստանալու, որովհետև 7 տարի է՝ տանջվում է, տառապում է։ Դա նշանակում է՝ իշխանազավթման կո՞չ եմ անում»,-ասաց նա։
Հարցին, թե Կարապետյանի հայտարարությունը՝ «թքած ունեմ ՀԷՑ-ի վրա», այլ համատեքստ ունե՞ր, Խաչատրյանը պատասխանեց․ «Նկատի ուներ, որ ինձ չեք կարող լռեցնել սեփականության նկատմամբ ոտնձգությունների միջոցով»։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)