ԱՄՆ-ում տղամարդը փորձել է փայտե ցցով սպանել «գայլ-մարդագայլի»
ԱՄՆ
Ամերիկյան Սոլթ Լեյք Սիթի քաղաքում (Յուտայի նահանգ) ոստիկանությունը ձերբակալել է 24-ամյա Խոսե Մանուել Պերեսին, ով փորձել է սպանել իր ընկերոջը՝ փայտե ցցով, հայտնում է Fox13-ը։
Պերեսը հարձակվել է իր ծանոթի վրա սննդի վայրում՝ փորձելով փայտե ցցով հարվածել նրա սրտին։ Վերջինս կարողացել է փախչել, իսկ Պերեսին շուտով բռնել են ոստիկանները։ Նրա մոտ հայտնաբերել են նաև ընկերոջից գողացած ուսապարկ և քարեր։
Հետաքննության ընթացքում Պերեսը հայտնել է, որ վստահ է՝ իր ծանոթը «գայլ-մարդագայլ» է, իսկ քարերը իր հետ կրել է, քանի որ վախենում է մարդագայլերից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)