ԵՄ-ն կարող է փոխել վիզային ռեժիմը Իսրայելի քաղաքացիների համար
Աշխարհ
Եվրամիությունը կարող է դադարեցնել կարճաժամկետ ուղևորությունների համար Իսրայելի քաղաքացիների առանց վիզայի ռեժիմը։ Այս մասին հայտնում է Euronews-ը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելը կլինի առաջին երկրներից մեկը, որի վրա կազդի Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի կողմից համաձայնեցված ԵՄ և Շենգենյան երկրներ կարճաժամկետ առանց վիզայի ռեժիմի դադարեցման մեխանիզմի բարեփոխումը։
Նոր կանոնները փոփոխում են առանց վիզայի ծրագրերի կասեցման հիմքերը՝ ներառելով մարդու իրավունքների խախտումները (ՄԱԿ-ը մեղադրում է Իսրայելին Գազայի հատվածում պատերազմի ժամանակ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ), ինչը կարող է հանգեցնել Իսրայելի և այլ երկրների քաղաքացիների համար պարտադիր վիզաների ներդրմանը։
Ներկայում 61 երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ Ավստրալիայի, Բրազիլիայի, Իսրայելի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի և Արևմտյան Բալկանների քաղաքացիները կարող են մուտք գործել Շենգենյան գոտի՝ մինչև 90 օր կարճաժամկետ մնալու համար։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին