Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է Իսրայելին նոր հարվածներ հասցնելու ծրագրերի մասին
Իրան
Իրանի հակահարվածը թուլացրեց Իսրայելին, Թեհրանը նոր հարվածներ հասցնելու ծրագիր ունի։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Իսրայելը պետք է պատժվի։
«Վրեժի գործողությունը, որը Իրանի ժողովուրդն ու զինված ուժերն արդեն իրականացրել և այժմ իրականացնում են, և պատրաստվում են իրականացնել ապագայում, դաժան պատիժ է, և դա թուլացրեց Իսրայելին»,- ասել է Խամենեին։
Նա ազգին ուղղված իր ուղերձում մեկնաբանել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կապիտուլյացիայի կոչը՝ հայտարարելով, որ երկիրը «պինդ կանգնած է» և մտադիր չէ զիջել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան